Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արգելել է տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցաշարերին

01/05/2025 Սպորտ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) արգելել է տրանսգենդեր* մարզիկներին մասնակցել կանանց մրցումներին, ինչպես նշված է կազմակերպության պաշտոնական կայքում։

Նոր կարգավորումը հիմնված է դատարանի որոշման վրա, որով «կանայք օրենքով սահմանվում են բացառապես իրենց կենսաբանական սեռով»։ Արգելքը կգործի հաջորդ մրցաշրջանից սկսած։

«2025 թ․ ապրիլի 16-ին Գերագույն դատարանի կայացրած որոշումը նշանակում է, որ մենք կփոփոխենք մեր քաղաքականությունը։ Տրանսգենդեր կանայք այլևս չեն կարող մասնակցել կանանց ֆուտբոլային մրցումներին Անգլիայում։ Այս քաղաքականությունը կգործի 2025 թ․ հունիսի 1-ից», — ասված է հայտարարությունում։

*Նշում. «Տրանսգենդեր» տերմինը վերաբերում է այն անձանց, որոնց գենդերային ինքնությունը չի համընկնում ծննդյան ժամանակ գրանցված կենսաբանական սեռի հետ։

–00—ՅՄ