Գավաթը ուղևորվում է Կատալոնիա. Բարսելոնան լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Ռեալից

27/04/2025 Սպորտ

Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Բարսելոնան» Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում 3։2 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպման հիմնական ժամանակում «կապտանռանգյուններից» գոլերով աչքի ընկան Պեդրին և Ֆերան Տորեսը, իսկ «սերուցքայինների» կազմում գոլեր հեղինակեցին Կիլիան Մբապեն և Օրելիեն Չուամենին։

Լրացուցիչ ժամանակի 116-րդ րոպեին Ժյուլ Կունդեն խփեց հանդիպման հաղթական գոլը՝ վճռելով խաղի ելքը։

Այսպիսով, «Բարսելոնան» իր պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի թագավորական գավաթի հաղթող։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ