Ռեալը հայտարարություն է արել եզրափակչում իր մասնակցության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

«Ռեալ Մադրիդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ակումբը կմասնակցի Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղին «Բարսելոնայի» դեմ (ապրիլի 26), չնայած իր և այս խաղի համար նշանակված մրցավարների միջև առաջացած հակամարտությանը։
«Մեր թիմը երբեք չի դիտարկել վաղվա եզրափակչին մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը։
Ակումբը հասկանում է, որ այս խաղի համար նշանակված մրցավարների կողմից եզրափակիչից 24 ժամ առաջ արված ցավալի և անտեղի հայտարարությունները չեն կարող ստվերել համաշխարհային նշանակության մարզական միջոցառումը, որը կդիտեն միլիոնավոր մարդիկ։ «Ռեալ Մադրիդը» չի կարող հրաժարվել խաղին մասնակցելուց՝ հարգանքից ելնելով բոլոր այն երկրպագուների նկատմամբ, ովքեր պլանավորում են գալ Սևիլիա և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր արդեն գտնվում են Անդալուսիայի մայրաքաղաքում։
«Ռեալ Մադրիդը» հասկանում է, որ ֆուտբոլային արժեքները պետք է գերակշռեն՝ չնայած այն թշնամանքին, որը եզրափակչի համար նշանակված մրցավարները այսօր ցուցաբերեցին՝ կրկին մեր ակումբի նկատմամբ», — ասվում է ակումբի հայտարարության մեջ։
–00—ՅՄ