Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Ավարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 26-րդ տուրի խաղը, որում հանդիպել են Մախաչկալայի «Դինամոն» և «Կրասնոդարը»։ Թիմերը խաղացել են Կասպիյսկի «Անժի Արենա» մարզադաշտում։ Խաղն ավարտվել է «Կրասնոդարի»՝ 3:2 հաշվով հաղթանակով։
Հյուրերի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 65-րդ րոպեին նա մեծացրել է իր թիմի առավելությունը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, ինչի արդյունքում «ցլերը» հաղթանակ են տարել։
Նշենք՝ 79-րդ րոպեին Սպերցյանը չի իրացրել 11-մետրանոցը։ 79-րդ րոպեից «Կրասնոդարը» խաղացել է 10 հոգով․ Դիեգոն է հեռացվել խաղադաշտից։
2024/2025 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կրասնոդարը», որը 26 խաղից հետո ունի 58 միավոր։ Նույնքան խաղերից հետո Մախաչկալայի «Դինամոն», զբաղեցնում է 10-րդ տեղը՝ վաստակելով 27 միավոր։ Հաջորդ փուլում «Կրասնոդարը» կխաղա «Ռուբինի» հետ (մայիսի 3-ին)։