Ինտերը խոշոր հաշվով պարտվեց Միլանին և դուրս մնաց Իտալիայի Գավաթից

24/04/2025 Սպորտ

Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» պարտվեց «Միլանին» 0:3 հաշվով։ «Ռոսոներիների» կազմում դուբլ ձևակերպեց Լուկա Յովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թեյանի Ռեյնդերսը։

«Ներաձուրիների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկու խաղերում գրանցվեց 4:1 արդյունք՝ հօգուտ «Միլանի»։

Այսպիսով, «Միլանը» Իտալիայի Գավաթի եզրափակիչում կմրցի «Բոլոնիա»-«Էմպոլի» զույգի հաղթողի հետ։ 

Armsport

–00—ՍՊ