«ՖԱ Ուրարտու» -ն կոչ է անում դուրս գալ չստացված «զոհի» կարգավիճակից
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել.
«Ի պատասխան «ՍԱ Միկա» ՀԿ-ի 22․04․2025թ․ հիմնազուրկ և զրպարտող հայտարարության հայտնում ենք, որ «ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ն չի դիմել ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտե «ՍԱ ՄԻԿԱ» խաղադաշտի խոտածածկի ոչ բարվոք որակ ունենալու մասով (Տե՛ս ԿԷԿ կանոնակարգի Հավելված 1 Ա, 78-րդ կետ)։
Վերոնշվածը հաստատվում է ՀՖՖ կարգապահական գրասենյակի ղեկավարի կողմից տրված պաշտոնական հավաստմամբ (Կից ներկայացվում է)։
«ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ն հանդիսանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որն իր երկարատև գործունեության արդյունքում վաստակել է բարի համբավ և հեղինակություն, ի տարբերություն հենց «ՍԱ Միկա» ՀԿ-ի, որը անգամ ծանոթ չէ ՀՖՖ գործող կանոնակարգերին, ունակ չէ տարբերակել պաշտոնական հայտարարությունը այլ մասնավոր անձանց և/կամ էջերի հրապարակումներից, և նպատակ ունի սուտ տեղեկատվություն տարածելու եղանակով օգտագործել մեր Ակումբի բարձր համբավը ի շահ իրեն, նշվածն արդեն իսկ պարզ ցուցադրում է տվյալ ակումբի մակարդակը բոլոր առումներով։
«ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ն կոչ է անում վերոնշված ակումբին դուրս գալ չստացված «զոհի» կարգավիճակից, ընդունել օբյեկտիվ իրականությունը և փորձել տարածել պատշաճ, իրականությանը համապատասխանող հայտարարություն»։