Ծանրամարտի ԵԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու ևս երկու ներկայացուցիչ

21/04/2025 Սպորտ

Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը:

Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

–00–ԱՀ