Ծանրամարտի ԵԱ․ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունից հետո 2-րդն է

20/04/2025 22:44 Սպորտ

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 87 կգ քաշային կանայք։

Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում, հաջող կատարելով բոլոր 3 մոտեցումները, գլխավերևում պահել է նախ 102, ապա 106 և 110 կգ կշռող ծանրաձողերը և այս վարժությունում արժանացել է փոքր արծաթե մեդալին։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնությա ոսկե մեդալակիր, Մ20 տարեկանների Եվրոպայի եռակի հաղթող Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում դարձյալ հաջող է կատարել երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը

 

–00—ԱՊ