Վերջին ուժերը՝ Հայաստանի հավաքականի համար․ Բերեզովսկին՝ օտարերկրացի ամենասրտացավ մարզչի մասին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

В мире спорта» հանդեսի հատուկ թղթակից Ալեքսանդր Կոսյակովը զրուցել է Ռոման Բերեզովսկու հետ, որը ռուս ֆուտբոլասերներին հայտնի է իր ելույթներով ռուսական թիմերում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», մոսկովյան «Տորպեդոյում» և «Դինամոյում», ինչպես նաև մերձմոսկովյան «Խիմկիում»։ Սակայն ամենից շատ նրան հարգում և սիրում են Հայաստանում, որի ազգային հավաքականում նա անցկացրել է 94 հանդիպում։
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ
— Այո, իսկապես շատ մարզիչներ եմ տեսել իմ կարիերայի ընթացքում։ Յուրաքանչյուրն իր կերպով փորձում էր դրական արդյունքի հասնել։ Պարզ է, որ հայ մարզիչները ամբողջ հոգով նվիրված էին հավաքականին։ Բայց եթե առանձնացնեմ օտարերկրացիներից որևէ մեկին, անմիջապես հիշում եմ շոտլանդացի Յան Պորտերֆիլդին։ Ցավոք, նրա ղեկավարության օրոք քիչ հանդիպումների եմ մասնակցել։ Այդ ժամանակ պայմանավորվածություն կար, որ ես օգնում էի «Խիմկիին» դուրս գալ Պրեմիեր լիգա, ուստի մի քանի խաղ բաց էի թողել։ Բայց նույնիսկ այդ կարճ ժամանակում նա խորը տպավորություն թողեց ինձ վրա՝ իր պարտքի զգացումով, պատասխանատվությամբ և մարդկանց հանդեպ անսահման սիրով։ Դա հազվադեպ է պատահում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ