Հայկական տեղանունների փոփոխությունից պատմական ճշմարտությունը չի փոխվում

12/08/2025 23:26 Արցախ

«Գեղարդ» վերլուծական․ Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների նկատելի լարվածությանը, տեղեկատվական պատերազմում տեղանունների պայքարին, ինչպես նաև այդ հարցում ադրբեջանական մանիպուլյացիաների հակազդմանն է անդրադարձել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը` «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում։

Ըստ Մարգարյանի` Ադրբեջանի նման արձագանքը Ռուսաստանի հանդեպ պայմանավորված է երկու երկրների միջև վերջին շաբաթների լարվածությամբ, նաև` ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հրապարակած հոդվածում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ հայկական անվան գործածմամբ։

«Երբ թաթար-մոնղոլները նվաճեցին Չինաստանի մայրաքաղաք Պեկինը, վերջինս վերանվանեցին «Խանբալիկ», ինչպես ադրբեջանցիներն են այսօր Ստեփանակերտը գրավել ու անվանում «Խանքենդի»։  Սակայն Պեկինը ոչ մի կերպ չդարձավ «Խանբալիկ» կամ թաթար-մոնղոլական։ Այսօր աշխարհը Պեկինը ճանաչում է որպես Պեկին»,-ընդգծեց Գոռ Մարգարյանը` հավելելով, որ հակամարտությունից հետո հայկական տեղանունների փոփոխությունից  պատմական ճշմարտությունը չի փոխվում։

Ադրբեջանին բնորոշ է այս գործելաոճը, երբ հարևանների պատմությունը վերագրում է իրեն` փորձելով սեփական խմբագրումը կատարել տարածաշրջանի պատմության մեջ։