Բաքուն Արցախում մետաղական պաշարներների հայտնաբերման աշխատանք է սկսում, ՀՀ-ում տապալում են նախագծերը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

«Փաստինֆո»․ Day.az լրատվականը հայտնում է, որ օկուպացված Արցախում՝ «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում աշխատանքներ կիրականացվեն երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ։
Ադրբեջանը, ժամանակ չկորցնելով, իր նավթային ռեսուրսներին ավելացնում է հանքահումքային պաշարներ՝ դրա համար չխնայելով ահռելի ռեսուրսներ։ Հանքարդյունաբերությունը գնահատելով, որպես զարգացման կարևոր ուղղություն և արտասահմանյան ներդրումների հոսքի հիմնական աղբյուր։ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն, որի հիմնական գործունեությունն է գունավոր և սև մետաղների հանքավայրերի ուսումնասիրությունը, հետախուզումը, կառավարումը և վաճառքը, իր կանոնադրական կապիտալը մեծացրել է 216.3 միլիոն մանաթով, 4.5 անգամ՝ 62 միլիոն մանաթից (37միլիոն դոլար) հասնելով 278.3 միլիոն մանաթի։ Նավթադոլարներով բանակ և պետություն կառուցած Ադրբեջանը շարունակում է մեծացնել ախորժակը՝ անմիջապես ռեսուրսներ ներդնելով Արցախում՝ բնական պաշարներ հայտնաբերելու և արդյունահանելու ուղղությամբ։ Ադրբեջանը գիտակցում է, որ կանաչ էներգետիկայի անցման ճանապարհին նավթագազային ռեսուրսների համար պայքարը փոխարինվելու է մետղաների համար պայքարով, քանի որ քամու տուրբինները, արևային պանելներն ու էլեկտրոմոբիլները ամենատարբեր մետաղների հսկայական պահանջարկ են ստեղծում։ Իսկ մետաղական հանքեր գտնելու համար պետք է ներգրավել նոր հանքեր փնտրող երկրաբանական ներդրումային ընկերություններ։
Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Երկրաբանական հետազոտությունների գործակալությունը փնտրում է ընկերություն երկրաբանահետախուզական աշխատանքներ Արցախում կատարելու համար՝ ներկայացնելով կանխատեսում, որ այդ աշխատանքները կարժենան 199,7 հազար մանաթ։ Մանսավորապես՝ կիրականացվեն լիթոլոգիական, պետրոգրաֆիկ և հանքաբանական ուսումնասիրություններ, հանքանյութերի որոնման համար հեռանկարային տարածքների ուսումնասիրության աշխատանքներ և այլն։
Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը, հայտնել էր, որ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի կապիտալի ավելացումը տեղի է ունեցել շրջանառության մեջ գտնվող ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի աճի շնորհիվ՝ բաժնետոմսի անվանական արժեքը մեկ արժեթղթի համար 31-ից բարձրացվել է մինչև 139.15 մանաթ։ Շրջանառության մեջ է բաժնետիրական ընկերության 2 միլիոն բաժնետոմս։ Ահա, թե ինչպիսի օգուտներ է ակնկալում ակնկալում Ադրբեջանը՝ Արցախի հանքահումաքային պոտենցիալի գնահատմամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ