Օկուպացված Ակնայում դեռ չի հաջողվել մարել անտառային հրդեհները

24/07/2025 15:49 Արցախ

Օկուպացված Ակնայում անտառային հրդեհները շարունակվում են։ Ըստ տեղական ԱՊԱ գործակալության՝ երեկ հրդեհը լիովին վերահսկողության տակ է վերցվել։

Սակայն գիշերը ուժեղ քամին սաստկացրել է կրակը։ Այս պահին հրդեհները շարունակում են ուժգնանալ։

Նշվում է, որ հրդեհների մարմանը մասնակցում է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը։

–00—ՅՄ