Ինչ կենսագրություն ունի Արցախի ԱԺ նորընտիր նախագահը

29/05/2025 21:41 Արցախ

Արցախի Ազգային ժողովը ներկայացրել է ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Աշոտ Դանիելյանի

կենսագրությունը․

Աշոտ Կամոյի Դանիելյանը ծնվել է 1984թ. սեպտեմբերի 3-ին, Ստեփանակերտ քաղաքում:

2001-2005թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ «Միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն» բաժինը:

2005-2007թթ. սովորել և ավարտել է «Միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն» բաժնի մագիստրատուրան, ստացել մագիստրոսի կոչում:

2006-2007թթ. աշխատել է ՀՀ «Վիվասելլ» ընկերությունում՝ որպես կոմերցիոն վարչության մասնագետ:

2008-2013թթ. աշխատել է ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակազմում՝ որպես նախարարի օգնական:

2013-2014թթ. աշխատել է Արցախի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայությունում՝ որպես իրավական վերլուծությունների բաժնի պետ:

2014-2015թթ. աշխատել է որպես ԱՀ կառավարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ:

2015թ. աշխատել է որպես ԱՀ վարչապետի օգնական:

2015-2019թթ. աշխատել է որպես ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար:

2019թ. ԱՀ նախագահի կողմից շնորհվել է քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

2025թթ. եղել է ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի, Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամ է:

2025թ. մայիսի 21-ին ընտրվել է ԱՀ ԱԺ նախագահ:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

–00—ՍՊ