ՀՀ նախագահի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

19/09/2025 16:40 Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

  1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Ռոբերտ Վահրամի ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:

  1. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Գրիգոր Ալեքսանդրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»:

–00—ՅՄ