Քննարկվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

19/09/2025 14:49 Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։

Նախարար Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։

–00—ՅՄ