ԵՄ հանձնակատարին տպավորել են օկուպացված Արցախում Ադրբեջանի քայլերը

18/09/2025 22:33 Քաղաքական

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը այցելել է օկուպացված Արցախ։

ԵՄ հանձնակատարին տպավորել են օկուպացված տարածքներում Ադրբեջանի քայլերը․

«Խորապես զգացված եմ Ղարաբաղում՝ Աղդամում գտնվելու իմ փորձից։ Այն, որ ձեր երկիրը վերականգնում է այս տարածքը, որը երկար տարիներ տառապել է պատերազմից, ուղղակի անհավանական է։ Ես հիացած եմ ձեր կառավարության համարձակությամբ։ Կցանկանայի ընդգծել մի քանի կետ։ Նախ, ոչ մի պատերազմ լավ չէ։ Պատերազմը ոչնչացնում է մարդկանց կյանքը: Այն միշտ լի է ծանր հետեւանքներով եւ խորը վերքերով։ Երկրորդ՝ եթե դուք խաղաղության կողմնակից եք, ապա պատերազմը պետք է կանգնեցնել և կոնկրետ քայլեր անել հանուն խաղաղության։ Հենց դա էլ անում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Երրորդ՝ Եվրամիությունը պատրաստ է օգնել այդ հարցում», — ընդգծել է ԵՄ հանձնակատարը։

—00—ՍՊ