«Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակում է քաղաքական հանդիպումները ընդդիմադիր ուժերի հետ

18/09/2025 19:33 Քաղաքական

Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և «Միասին» շարժման մի շարք ներկայացուցիչների հետ։ Հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նշենք՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպումներն անցկացնում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում։

—00—ՍՊ