Արարատ Միրզոյանն այցելել է ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն

18/09/2025 17:54 Քաղաքական

Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն:

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ լաբորատորիայում և փորձագիտական հետազոտությունների նորարարական հնարավորություններին։

Կազմակերպված շրջայցի ընթացքում կենտոնի տնօրենը և ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՔԶԱԿ մանդատի շրջանակներում կենտրոնի կողմից իրականացվող նախաձեռնությունները, ժամանակակից միտումներին համահունչ աշխատանքի առանձնահատկությունները։

–00—ՅՄ