Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը

17/09/2025 23:02 Քաղաքական

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած «Հայաստանը տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:

Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությանը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։ Քննարկումը վարում էր Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Թիերի դե Մոնբրիալը։