Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությունը այցելել է ԵՄ առաքելության գրասենյակ

17/09/2025 20:31 Քաղաքական

Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակ է այցելել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանը:

«Մեծ պատիվ է հյուրընկալել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանը՝ Ալեքսանդր Վիննիկովի գլխավորությամբ: Հյուրերին ներկայացվեցին Հայաստանում Եվրամիության առաքելության առաջադրանքները, մանդատը և տեղում վերջին զարգացումները:

Եվրամիության առաքելությունը հանձնառու է աջակցել խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»,- գրված է առաքելության X-ի էջում:

–00—ՍՊ