ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտող Իրանի դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

17/09/2025 19:10 Քաղաքական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարգադրություն է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկա-մական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամա-կան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի ՍՈԲՀԱՆԻԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

–00—ՍՊ