Սուրեն Պապիկյանը Չինաստանում մասնակցել է բազմակողմ ընդունելությանը, ոչ ֆորմալ շփումներ է ունեցել

17/09/2025 18:26 Քաղաքական

Պեկինում անցկացվող Սյանշանի համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

–00—ՅՄ