Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել TRIPP-ի իրականացման ուղղությամբ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Կրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։
«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։ Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։
–00—ՅՄ