Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորմանը․ Թրամփ

17/09/2025 08:00 Քաղաքական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հիշատակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումը ու գրել.

«Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորմանը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սա կլինի հավերժ բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար»,- նշել է նա։