Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ

16/09/2025 19:21 Քաղաքական

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ:

Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։

Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։

Ծրագրված են նաև այլ հանդիպումներ:

–00—ՅՄ