ՔՊ-ի՝ 7 տարի չկատարած խոստումը և առողջապահական ապահովագրական համակարգի քաղաքական շահարկումը

16/09/2025 19:17 Քաղաքական

ՀՀ ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով… Մենք նման ծրագրեր ավելի փոքր ծավալով մշակելու և իրագործելու փորձ արդեն ունեցել ենք:»։

Գրառմանն արձագանքել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանություններ բաժնում թողնելով հետևյալ երկտողը․ «Դրա համար էլ հունվարի 1-ից առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կմտնի ուժի մեջ ու բոլորը կստանան առողջության ապահովագրություն»:

Շուշանյանն էլ, իր հերթին, պատասխան է նախարարին․  «Պարոն Պապոյան, վստահ եմ, որ նախընտրական ամիսներին Ձեր ասածը միանգամայն հնարավոր է, անգամ այն, ինչը դեռ 2018-ի ծրագրով էր խոստացվել և մինչ օրս չի արվել (ապահովագրությունը): Վտանգավորն էլ հենց դա է:»և ներկայացրել փաստարկված տեղեկատվություն։

Պապոյանի նման արձագանքը առողջապահական համակարգում ապահովագրության ներդրմանը վերաբերյալ Շուշանյանի գրառման պարզ ապացույցն է այն խնդրի, որ տրված խոստումը

7 տարի շարունակ այդպես էլ մնացել է նույն մակարդակում։

Արդեն կարելի է՝ ենթադրել՝ նախընտրական պորցեսներով պայմանավորված՝ Պապոյանի նշած «հունվարի 1-ից ուժի մեջ մտնող առողջության համապարփակ ապահովագրության համակարգը» ինչպես կգործարկեն և ինչ կառուցվածք կունենա․ չկա որևէ հստակ վերլուծություն, հաշվարկ կամ հիմնավորում հրապարակված չէ, այսինքն՝ խոսքը ռիսկերով լի մի համակարգի մասին է։

Մեր տեղեկություններով, ոչ բոլոր պետական գերատեսչություններն են կողմ վերոնշյալ առողջապահական համակարգի ներդրմանը՝ պայմանավորված մի շարք խնդիրներով։

Սակայն, քանի որ պետական համակարգն առաջնորդվում է «կառավարությունը ես եմ» հայտնի նշանաբանով, ավելի քան պարզ է՝ ինչ է սպասովում առողջապահական համակարգին և դրա շահառուներին։

 

–00—ԱՊ