Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍ–ից պահանջում է հերքել, թե ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Երիցյանն իր էջում հրապարակել է հայցի և հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
Դատական հայցում նշված է, թե բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն Արցախը լուծարելու մասին, թեև նման հրամանագիր չի եղել։
«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին հերքել «ԼՂ հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»,- ասված է պահանջում։
—00—ԼԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Չայնիի» ոլորաններում 22-ամյա վարորդը բախվել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
-
Հարավային Կովկասը կանգնած է բարդ խնդիրների շեմին, ինչը կարող է ռեգիոնալ բախումների առիթ հանդիսանալ
-
16/09/2025 14:13
-
ՔՊ-ականները երգչախումբ էին բերել երկու նոր նախարարների երդման համար
-
Հունգարիա-Հայաստան հանդիպման համար յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս․ ՀՖՖ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է