ԱԽ քարտուղարը ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է քննարկել Ամերիկայի հայկական համագումարի հետ

15/09/2025 23:21 Քաղաքական

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարը պատվիրակության անդամներին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով կնքված համաձայանգրերի և ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները՝ նաև Հայաստան-ԱՄՆ հարբերությունների ամրապնդման տեսնակյունից:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել նպաստել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

—00—ՍՊ