Իրանի արդարադատության նախարարը Հայաստան կայցելի

15/09/2025 22:34 Քաղաքական

Իրանի արդարադատության նախարարն Ամինհոսեյն Ռահիմին առաջիկայում կայցելի Հայաստան։

Այդ մասին հայտարարվել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի այսօրվա հանդիպման ժամանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում արդարադատության բնագավառի համագործակցությանը։

—00—ՍՊ