Հայաստանի համար ռազմական սպառնալիքների մակարդակն այժմ չափազանց ցածր է․ Քրիստինե Գրիգորյան

15/09/2025 12:33 Քաղաքական

Հայաստանի համար ռազմական սպառնալիքների մակարդակն այժմ չափազանց ցածր է։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2025» միջազգային համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։

«Դեռ ամիսներ առաջ այդ սպառնալիքներն էականորեն ավելի բարձր էին։ Նվազմանը մեծապես նպաստել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման սկսված գործընթացը, համոզված է արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։ Այնուամենայնիվ, կան ժողովրդավարության հիբրիդային սպառնալիքներ, որոնք չպետք է թերագնահատել: Եվ այդ սպառնալիքները գալիս են ոչ առանձին վերցրած մեկ երկրից»,- հավելել է նա։

—00—ԼԱ