ՀԱՊԿ-ը արձանագրում է, որ իր համար Ադրբեջանը նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը

15/09/2025 10:38 Քաղաքական

ՀԱՊԿ-ը արձանագրում է, որ իր համար Ադրբեջանը նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս արձանագրումը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՀԱՊԿ-ը միշտ էլ նկատի է ունեցել Լեռնային Ղարաբաղը ներառյալ, ՌԴ նախագահը վերահաստատեց, որ միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին։ Անվտանգության այս ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձութունների համատեքստում չաշխատեց»,-հավելել է Փաշինյանը։

—00—ՄԱ