Երևանը ցանկանում է՝ Մոսկվան հաշվի առնի ՀՀ իշխանությունների անկախ որոշումները․ Խաչատուրյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանը Ռուսաստանի «կրտսեր եղբորից» վերածվել է գործընկերոջ, ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ RTVI-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Երևանը ցանկանում է, որ Մոսկվան հաշվի առնի Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները։
«ՀՀ կառավարությունն աշխատում է Հայաստանի բնակիչների, հանրապետության բարեկեցության և բարգավաճման համար։ Դրա համար կառավարությունն ինքը պետք է որոշի, թե ում հետ և ինչպես աշխատել, առևտուր անել և դիվանագիտական հարաբերություններ կառուցել», – նշել է Խաչատուրյանը։
«Հայաստանի իշխանությունն աշխատում է հայաստանցիների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման համար: Հայաստանի իշխանությունն ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ», – ասել է ՀՀ նախագահը։
Նա նշել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, սակայն կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն էլ է տնտեսապես կախված Հայաստանից։
–00—ՍՊ