Կաթողիկոսը պետք է Աստծո կապը ժողովրդի հետ ուժեղ պահեր, որ հաղթեինք պատերազմում. ՔՊ-ական
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Մենք բնակարանի հարևան չենք, որ ծախենք, գնանք, դարերով ստիպված ենք ապրել Ադրբեջանի հետ, ինչ որ ժամանակ պետք է բարեկամություն, հարևանություն անել, որ թշնամանքը դուրս գա: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը:
«Աշխարհին պետք է ցույց տանք, որ խաղաղություն ենք ուզում: Տնտեսական հաշվարկ չկա, բայց պետք է առևտուր անենք Ադրբեջանի հետ, երկու կողմն էլ կօգտվի դրանից»,- նշեց պատգամավորը:
Խոսելով Կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի մտադրության մասին՝ պատգամավորն ասաց, որ ճիշտ է համարում դա, պետք է Կաթողիկոսը քաղաքականությամբ չզբաղվեր:
«Կաթողիկոսը պետք է այնպես աներ, որ արհավիրքի չհասներ ժողովուրդը, Աստծո հետ կապը պետք է ուժեղ լիներ, իր գործոնը մեծ է, պետք է հավատքն առ Աստված բարձրացնելով զբաղվեր, որ պատերազմում հաղթեինք»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ