Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանի խորհրդարանը 93 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կարող են Ղազախստանում և Հայաստանում առանց վիզայի մնալ 90 օր։ Դրանից հետո հնարավոր կլինի ձևակերպել ժամանակավոր կացության թույլտվություն, օրինակ՝ աշխատանքի, ուսման, բուժման և այլն:
Բացի այդ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական մարմինները տեղեկատվություն կփոխանակեն իրենց տարածքներում գտնվող կողմերի քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի վերաբերյալ։ Ղազախստանի կողմից դա ներքին գործերի նախարարությունն ու աշխատանքի նախարարությունն են, հայկական կողմից՝ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
–00—ՅՄ