Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիր

11/09/2025 11:27 Քաղաքական

Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական՝ 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն ընդգծել են երկու երկրների դատաիրավական, առևտրատնտեսական և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ արտաքին գործերի նախարարությունների կողմից գործադրվող ջանքերի շարունակականության կարևորությունը։

Խորհրդակցությունների արդյունքներով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիր։

—00—ՄԱ