Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք

10/09/2025 21:58 Քաղաքական

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Այսօր Փաշինյանն առաջին անգամ ԱԺ-ում ներկայացնում էր իր «ձեռքբերում» «դարակազմիկ» փաստթղթերը:

Ընդդիմության քննադատները սպասում էին երկաթբետոնյա, ակնառու փաստեր, պարզ հարցերի նույնքան պարզ ու համոզիչ պատասխաններ, որով պետք է ապացուցվեր, որ Փաշինյանը բերել է այդքան ցանկալի խաղաղություն:

Այնինչ պարզվեց՝ ամեն ինչ ավելի վատ է, քան նույնիսկ մենք էինք պատկերացնում: Բացի ընդդիմադիրներին պիտակավորելուց որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ:

Պատգամավոր.

-Եթե ձեր տված ճանապարհին տեղի ունենա պատահար, մեր իրավապահները կարող են միջամտել:

Փաշինյան.

-Ես ձեր անտրամաբանական հարցերին չեմ պատասխանի:

Պատգամավոր.

-Կարող եք պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, երբ գերիներով ու օկուպացված տարածքներով խաղաղություն է հաստատվել

Փաշինյան.

-Դուք հա՞յ եք:

Պատգամավոր.

-Ինչպես է արդեն խաղաղություն, եթե մեր հասարակությանն Ալիևն անվանում է «հիվանդ» ու պահանջում է փոխել սահմանադրությունը:

Փաշինյան.

-Դուք ողբ եք ուզում

Խոշոր հաշվով այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մասին»:

—00—ՍՊ