Շարունակում եմ պնդել այն տեսակետը, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է. Մարուքյան

09/09/2025 22:47 Քաղաքական

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը այսօր մամուլի ասուլիս տվեց՝ բացահայտելով նոր մանրամասներ այդ շինծու գործի վերաբերյալ։

Առաջին օրվանից հայտարարել եմ, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, և շարունակում եմ պնդել այդ տեսակետը։Ո՞վ կմտածեր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ նրա իսկ հրահանգներով, մարդկանց կազատազրկեն այլակարծության համար»։