ԱԽ քարտուղարը ներկայացրել է՝ ինչ տնտեսական հնարավորություն կտա տարածաշրջանի ուղիների ապաշրջափակումը

09/09/2025 20:16 Քաղաքական
ՀՀ ԱԽ քարտուղարը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարսշիկի հետ:

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլաուս Մարսշիկը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Ավստրիա երկկողմ բազմաոլորտ համագործակցությունն ու զարգացման կայուն դինամիկան: Կողմերը շեշտել են բարձրաստիճան հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համատեքստում:

Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ զրուցակիցները քննարկել են ստեղծվելիք տնտեսական ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շեշտել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրականացումը:
Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում երկկողմ համագործակցությանը՝ ներառյալ ՀՀ-ԵՄ ընդլայնված օրակարգի շրջանակներում փոխգործակցությանը:

—00—ՍՊ