Փաշինյանը լռեցնում է ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար․ Օսկանյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Այսօր փորձեցի դիտել Սամվել Կարապետյանի փաստաբանների մամուլի ասուլիսը, բայց չկարողացա։ Սարսափելի զայրույթ առաջացրեց։ Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, ով այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել։ Սա արդարադատություն կամ ժողովրդավարություն չէ։ Սա վենդետա է։
Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա հարվածելու է հենց իրեն։ Հայ ժողովուրդը գուցե շատ բանի հետ կարող է հաշտվել, բայց չի հանդուրժի Փաշինյանի բռնատիրությունը։ Նրա բանտերն ու նրա պարանոյան նրան հետապնդելու են և դառնալու են իր իշխանության կորստի գլխավոր պատճառներից մեկը»:
–00—ՅՄ