Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ

09/09/2025 12:01 Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:

–00—ՅՄ