Փաշինյանի երեսին Թրամփը մի քանի անգամ միջանցք բառն ասաց, չե’ն լինելու իդենտիկ ճանապարհներ Բաքվի հետ

09/09/2025 11:32 Քաղաքական

Փաշինյանի երեսին Թրամփը մի քանի անգամ միջանցք բառն ասաց, չե’ն լինելու իդենտիկ ճանապարհներ Բաքվի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ վաշինգտոնյան համաձայնությունները համեմատելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ։

«Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին տալ ամեն ինչ, երկու պարագայում էլ ստորագրել է նույն փաստաթուղթը։ Վաշինգտոնյան բանակցություններից հետո Փաշինյանը ՀՀ բոլոր բանակցային կռվանները կորցրեց հանուն ներքաղաքական օրակարգի»,- ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։

Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ