Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում. Աբրահամյան

09/09/2025 09:40 Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները:

Հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները` Ցեղասպանության թեմայի միջազգային օրակարգից հանելուց մինչև Անկարային ռեգիոնի նայող կարգելը, ինչպես նման դեպքերում է լինում, որևէ արդյունքի չբերեց:

Առկա իրողությունների և ՀՀ տապալված արտաքին քաղաքական կուրսի պայմաններում, Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում, լեգիտիմացնում իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը»:

—00—ՄԱ