Փաշինյանի հետ պետք է նույն կարծիքն ունենալ նուրբ քաղաքական հարցերի շուրջ․ Էդուարդ Աղաջանյան

08/09/2025 19:30 Քաղաքական

Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ խաղաղությունը եկել է, օգոստոսի 8-ը շրջադարձային օր էր, բայց ահռելի աշխատանք կա անելու։ 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«ժամանակից շուտ իրատեսական իրողություններից պետք չէ շեղվել, մեկնարկային կետ էր վաշինգտոնյան հանդիպումը, բայց ինչ տեսք կունենա խաղաղությունը՝ կախված է աշխատանքից», – մեկնաբանեց Աղաջանյանը։

Անդրադառնալով «կառավարությունը ես եմ» Փաշինյանի հայտարարությանը՝ պատգամավորը նշեց, որ կառավարությունը ձևավորվել է ընտրողների քվեի մեծամասնությամբ, իսկ Փաշինյանը ղեկավարն է, անդամներն էլ ընտրվել են Փաշինյանի որոշմամբ, մեկ մարմին պետք է լինեն։

«Նուրբ քաղաքական հարցեր կան, որ ընդհանուր քաղաքականությանը չպետք է հակասեն, պաշտոնյան պատասխանատվություն է կրում իր ասածի համար, եթե հակասում է ընդհանուր քաղաքականությանը, պետք է պաշտոն չզբաղեցնի»,- ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ