Արա Աբրահամյանը վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ

08/09/2025 12:06 Քաղաքական

Արա Աբրահամյանը վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ: Այս մասին հայտնում են միությունից։

Կրեմլի պետական պալատում կայացած Ռուսաստանի հայերի միության ութերորդ համագումարում Ռուսաստանի բոլոր մարզերից պատվիրակները նաև ընտրել են ՌՀՄ խորհուրդը և վարչությունը:

—00—ԼԱ