Ադրբեջանական գրքերում Հայաստանը ներկայացնում են որպես ռուսների կողմից օկուպացված տարածք

07/09/2025 19:53 Քաղաքական

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ ձեզ շարունակում են հիմար և անիրատեսական թուրքական հեքիաթներ պատմել այն մասին, թե իբր խաղաղություն է հաստատվել հակահայ բարբարոսների և մարդասպանների հետ, պարզապես նայեք այն գրքերին, որոնցով նրանք կրթում են իրենց երեխաներին։

Ես հատուկ չեմ ներկայացնում հատվածներ Հայաստանի և հայերի մասին, որովհետև այն, ինչ կկարդաք այնտեղ մեր մասին (ներառյալ նրանց մասին, ովքեր այսօր պատրաստ են թուրքերին ոտքերը լիզել), դա ձեզ մոտ առաջացնելու է ակնհայտ զայրույթ և զզվանք։

Իսկ հիմա հարց ուղղեք նրանց, ովքեր ձեզ առավոտից երեկո նենգաբար խաբում են խաղաղության մասին, թող բացատրեն թե ինչպես է , որ ամբողջ Հայաստանի տարածքը ադրբեջանցիները համարում են «ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական հող», ներառյալ Երևանը, իսկ ձեզ, իմ խաղաղասիրական և ադրբեջանցիների հետ ընկերություն անելուն երազող քաղաքացիներ, համարում են «ռուսների կողմից բնակեցված ժողովուրդ ադրբեջանի բնիկ հողերի վրա»։

Ես սա չեմ ասում, որպեսզի դուք նյարդայնանաք․ ուզում եմ, որ դուք հասկանաք՝ խաղաղություն չի հաստատվել, այլ ընդամենը լռություն է՝ մինչև ձեզ «Խաղաղությունը արդեն եկել է» գոռալով կտան են թուրքական սպանդանոց»։

 

–00—ԱՊ