Սամվել Կարապետյանը զրպարտության հերքման պահանջով հերթական հայցադիմումն է ներկայացրել

07/09/2025 13:22 Քաղաքական

Սամվել Կարապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել զրպարտության հերքման պահանջով, տեղեկանում ենք Datalex տեղեկատվական հարթակից։

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Դավիթ Քալաշյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։

Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և դեռևս մակագրված չէ։

–00—