Հայաստանն ու Թուրքիան կանցկացնեն Մարգարա-Ալիջան անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը

07/09/2025 12:05 Քաղաքական

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը, հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնյաները կարող են քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը:

 

 

–00—ԱՊ