Նիկոլի ժամանակ ոչ երկիրը տեր ունի, ոչ էլ հայկական ֆուտբոլը․ Շարմազանով

07/09/2025 09:49 Քաղաքական

Նիկոլենք ոչ միայն Արցախը հանձնեցին ու Հայաստանն են քանդում, այլ նաև հայկական ֆուտբոլի «հերն են անիծում»: Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սերժի ժամանակ Հայաստանի հավաքականը աշխարհի ռեյտինգի 38-րդ տեղում էր եւ դրսում 4-0 հաղթում էր Դանիայի ու Սլովակիայի հավաքականներին։

Երևանում հաղթում էինք 4-1 Մակեդոնիային ու 3-1 Սլովակիային, իսկ նույն Պորտուգալիայի հետ հավասար խաղ էինք խաղում (միայն բախտի բերմամբ Պորտուգալիան 3-2 հաղթեց)։

Սերժի ժամանակ ֆուտբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան, հայկական ֆուտբոլի նվիրյալ։

Իսկ Նիկոլի ժամանակ ոչ երկիրը տեր ունի, ոչ էլ հայկական ֆուտբոլը։

Մարզիչ Մելիքյանն ու հայ ֆուտբոլիստները մեղավոր չեն, մեղավորները Նիկոլի թիմակիցներն են ֆեդերացիայում, որոնք քանդեցին տասնամյակի նվաճումները»։

 

–00—ԱՊ