ՀՀ-ի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ

05/09/2025 16:45 Քաղաքական

Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով։ Այս մասին հայտարարել են Հնդկաստանի ԱԳՆ-ից։

Մեկնաբանելով ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունն արգելափակելու մասին հաղորդագրությունները` Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը վստահեցրել է, որ հարցը շարունակում է քննարկվել կազմակերպությունում։

Հիշեցնենք, որ վերջերս Հնդկաստանը արգելափակեց Ադրբեջանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պակիստանը արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը՝ ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի վերաբերյալ որոշման։

–00—ՅՄ