Ղրղզստանի նախագահը ողջունել է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված հռչակագիրը

04/09/2025 17:06 Քաղաքական

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին` Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եւ դրա արդյունքում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը:

Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` նշելով, որ այն պահանջում է հրատապ լուծում:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր:

–00—ՅՄ